«Խոզի գրիպի» հետ կապված իրավիճակը Հայաստանում. մեկնաբանում է առողջապահության նախարարը

Որոշ հիվանդների մոտ իսկապես նկատվել է H1N1 խմբի վիրուս, բայց նրանք բուժվել են և դուրս գրվել հիվանդանոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. «Խոզի գրիպի» հետ կապված իրավիճակը կայունանում է, համաճարակ չկա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանում պարտադիր բուժապահովագրությունը կներդրվի 2021թ–ից. Թորոսյան

Նրա խոսքով` H1N1 վիրուսը նկատվել է մի քանի հիվանդի մոտ, բայց նրանք բոլորը բուժվել են։ Կա նաև ուրիշ շտամ, որն ավելի հեշտ են տանում։

«H1N1–ի շտամի համաճարակ չկա։ Ընդհանրապես ոչ մի համաճարակ չկա։ Իրավիճակը կայունանում է։ Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ այդ թեմայով խոսելու պատճառներ չեն լինի», – ասաց Թորոսյանը։

Նշենք, որ ՀՀ-ում մահացության երկու դեպք է գրանցվել, որոնց մոտ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահվան պատճառը գրիպը չի եղել: Նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ։