Պրահայի դատախազները Սերժ Սարգսյանի զարմիկին արտահանձնելու հարցում են ստացել

Նարեկ Սարգսյանին Պրահայում բերման են ենթարկել նախորդ տարվա դեկտեմբերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Պրահայի դատախազությունը Հայաստանի գլխավոր դատախազությունից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցում է ստացել:

Ոստիկանությունը գտել է Ալեքսանդր Սարգսյանի որդուն. նա թաքնված էր Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մայրաքաղաքային վերահսկման գերատեսչության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալային:

«Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը հանրապետության դատախազությունից ստացել է պարոն Նարեկ Սարգսյանին արտահանձնելու Հայաստանի գլխավոր դատախազության հարցումը: Այժմ պետք է տարվի համապատասխան փաստաթղթային աշխատանք: Միայն դրանից հետո կկարողանանք հայտարարել արտահանձման հնարավոր կամ անհնար լինելու մասին»,- ասել է նա:

Համաձայն Չեխիայի օրենսդրության՝ արտասահմանյան քաղաքացու արտահանձնման նպատակահարմարությունը որոշում է հանրապետության արդարադատության նախարարը: Ընդ որում` նրա որոշումը կարող է չհամապատասխանել տեղային դատարանների որոշման հետ:

Նարեկ Սարգսյանին Պրահայում բերման էին ենթարկել նախորդ տարվա դեկտեմբերին:

Հայաստանում նա մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և ապօրինի զենք կրելու մեջ: