Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Գեներալ–լեյտենանտ, նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքը։

Քիչ առաջ դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում կայացրեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը և նրան կրկին կալանավորել։

Մանվել Գրիգորյանի փաստաբանը նստեց ցուցարարների ավտոմեքենան

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր։

2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։

Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել է այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։