Բարև ձեզ, Տաթև… դուք տղամարդ ե՞ք

Համացանցի հայկական տիրույթում մեծ աժիոտաժ է առաջացել Տաթև անունով տղամարդու մասին տեսանյութի շուրջ։
Sputnik

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդաշարի ժամանակ 25 մլն դրամ շահելու տեսանյութը համացանցում լայն տարածում է գտել։

Հաղորդավարները ուղիղ եթերում հեռախոսազանգով կապվում են շահող քաղաքացու` Տաթև Գասպարյանի հետ և անակնկալի են գալիս, երբ հեռախոսին պատասխանում ու Տաթև անունով է ներկայանում թավ ձայնով տղամարդը։

Ի դեպ, 25 մլն դրամ շահած Տաթև Գասպարյանն, ըստ որոշ տեղեկությունների, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի նախկին գյուղապետն է։