Քաղաքացին դատի է տվել Սերժ Սարգսյանին

16-ամյա քաղաքացին ցանկացել է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։ Սերժ Սարգսյանի որոշումն ընտանիքը չի ընդունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀ քաղաքացի Մարգարիտա Գասպարյանը 2019թ–ի հունվարի 15-ին ՀՀ վարչական դատարան դիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի:

«Մեր քննադատության նպատակը գոտկատեղից ներքև հարվածելը չէ». ՀՀԿ նիստի մանրամասները

Քաղաքացին բողոքարկում է Սերժ Սարգսյանի 2018 թ–ի մարտի 15-ի որոշումը և  դատարանից պահանջում է անվավեր ճանաչել այն։

Հետաքրքրական է, որ դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Մարգարիտա  Գասպարյանի հայցը վերաբերում է ոչ թե իր, այլ 2002 թվականին ծնված Ռաֆիկ Կարապետյանի դիմումին։ Դրանով, փաստորեն 16- ամյա պատանին ցանկացել էր հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, իսկ Սերժ Սարգսյանը մերժել է նրան։

ՀՀ նախագահի որոշման դեմ դատական նիստը Երևանի վարչական դատարանում կայացել է երեկ` հունվարի 18-ին։

Դատարանը մերժել է Մարգարիտա Գասպարյանի դիմումը։ Կինն օրենքով իրավունք ունի բողոքարկել հիշյալ որոշումը Վարչական վերաքննիչ դատարանում` 5-օրյա ժամկետում։