Քաղաքապետն աշխատանքից ազատել է Պուշկինի և այլ դպրոցների տնօրեններին

Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել են քաղաքապետի որոշումները` դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է կայացրել Երևանի մի շարք դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Որը քանդել, որը՝ ոչ. Հայկ Մարությանն ու ավելորդ ասեկոսեների ճամփաբաժանը

Sputnik Արմենիան այդ մասին տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշումներից։

Դրանց համաձայն, հեռացման հրամանների հիմքը 2014թ. հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետների լրանալն է։

Ըստ այդմ  2019 թվականի հունվարի 16-ից զբաղեցրած պաշտոններից ազատվել են Երևանի Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը, Երևանի հ. 98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանը և Երևանի Էռնեստ Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը։