Միլիարդատեր սերիալ. «Մաշան ու արջը» մուլտֆիլմը Գինեսի ռեկորդի գրքում է հայտնվել

«Մաշան ու արջը» ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմը 10 տարի առաջ է էկրաններին հայտնվել։ Այն արդեն թարգմանվել է 36 լեզուներով ու հեռարձակվում է աշխարհի տասնյակ երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. «Մաշան ու արջը» մուլտֆիլմի «Մաշան պլյուս շիլան» դրվագը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես YouTube–ում ամենադիտվող անիմացիոն տեսահոլովակը։

«Անիմակորդ» ընկերության մամուլի ծառայության վրա հղում անելով ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այդ սերիան ավելի քան 3,4 միլիարդ դիտում ունի։

Տիպիկ հայկական սյուժե, կամ ինչպես է անիմատոր Մանեն շարունակում Փարաջանովի գործը

Այն միակ անիմացիոն տեսահոլովակն է, որն ընդգրկվել է YouTube–ում ամենադիտվող կոնտենտի հնգյակում։

Իսկ մեկ շաբաթից կկայանա այդ մուլտֆիլմի նոր «Կյանքը թատրոն է» դրվագի պրեմիերան։

«Մաշան ու արջը» ռուսական մուլտսերիալը 10 տարի առաջ է էկրաններ դուրս եկել։ Այն արդեն 36 լեզվով թարգմանել են, այն հեռարձակվում է ավելի քան 100 երկրում։

Այս պահին մուլտֆիլմի դրվագները ընդհանուր առմամբ 42 միլիարդ դիտում ունեն YouTube–ում։