Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 տարեկան երեխա է մահացել. տեսանյութ

Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թվում նաև երեխաներ կան։
Sputnik

Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի, 4 մարդ մահացել է, այդ թվում նաև`4 տարեկան երեխա։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ–ները։

Բնակելի շենքում պայթյունի հետևանքով Թբիլիսիում չորս մարդ զոհվել է

Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյունը որոտացել է հունվարի 16-ին, գազի արտահոսքի հետևանքով: Այդ և հարևան շենքի բնակիչները տարհանվել են։ «Կազտրանսգազ–Թբիլիսի» գազի բաշխման ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է արտակարգ ռեժիմով և փորձում պարզել պայթյունի պատճառները։

Շենքում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, ամբողջ օրը գազի հոտ են զգացել։ Մասնագետներ են հրավիրվել, սակայն գազաբաշխման ընկերության աշխատակիցները գազի արտահոսք չեն հայտնաբերել։

Վրաստանի ՆԳՆ–ն արդեն քրեական գործ է հարուցել։ Քննություն է տարվում «էլեկտրկան կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտների տեղադրման, նախագծման, շինարարության կամ շահագործման ժամանակ անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու և ավելի մարդկանց մահվան»։ Մեղավորներին 6-10 տարվա ազատազրկում է սպառնում։

Վրաստանում սգո օր է հայտարարվել։ Ընդ որում, հետաձգվել է կառավարության նիստը, այն պետք է կայանար հունվարի 17-ին ժամը 14:00–ին։

Բացի այդ հունվարի 17-ի գիշերը, գազի արտահոսքի պատճառով մեկ այլ վրացական քաղաքում` Գորիում, շենքերից մեկում ևս պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է PrimeTime կայքը։ Պայթյունի հետևանքով 66–ամյա տղամարդ է տուժել։