Սերբիայի նախագահը Պուտինի համար հետաքրքիր նվեր է պատրաստել. լուսանկար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը որոշել է ռուս գործընկերոջը շուն նվիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր երկիր այցելող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  համար անսովոր նվեր է պատրաստել։

Հաշվի առնելով Պուտինի` կենդանիների նկատմամբ ունեցած սերը, Վուչիչը որոշել է նրան շուն նվիրել։ Ինչպես հայտնում է Blic սերբական պարբերականը, շունը «բարձրատոհմիկ» է։

Սերբիայի նախագահը Պուտինի համար հետաքրքիր նվեր է պատրաստել. լուսանկար

Սերբիայի նախագահի աշխատակազմից հայտնել են շան ցեղատեսակը. խոսքը 7 սերունդ ունեցող 3 ամսական հովվաշան մասին է։

Նշենք, որ ռուս առաջնորդը մի քանի կենդանի է պահում, որոնք նրան նվիրել են արտասահմանյան առաջնորդները։ Պուտինը Բաֆֆի անունով բուլղարական հովվաշուն ունի, ինչպես նաև Յումե անունով ճապոնական ակիտա–ինու ցեղատեսակի շուն և «Հավատարիմ» մականունով թուրքմենական ալաբայի ձագ։

Սերբիայի նախագահը Պուտինի համար հետաքրքիր նվեր է պատրաստել. լուսանկար