Պատգամավորները տուն գնալ չեն ուզում. շարունակում են աշխատել

ԱԺ–ն գրեթե միաձայն որոշեց` շարունակում են աշխատել ևս 1.5 ժամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Խորհրդարանն այսօր 18։ 00-ին աշխատանքը չի ավարտի։ ԱԺ նիստը կշարունակվի ևս 1.5 ժամ։

Լուրջ փոփոխություններ են լինելու. փոխխոսնակը «սուպերվարչապետության» ինստիտուտի մասին

Նման որոշում ԱԺ նախագահության առաջարկով քիչ առաջ կայացրեց նորընտիր խորհրդարանը։ 

Դահլիճում ներկա 129 պատգամավորներից որոշմանը կողմ քվեարկեց 72-ը։ Երկար աշխատելուն դեմ էր 2 պատգամավոր, 55-ը քվեարկությանը չմասնակցեց։

Այս պահին խորհրդարանում քննարկվում են Աժ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։

Հարցի քննարկումը մեկնարկել է հունվարի 15-ին ու շարունակվում է արդեն 3 օր։

Հիշեցնենք, երկուշաբթի` հունվարի 14-ին մեկնարկած ԱԺ 7-րդ գումարման առաջին նստաշրջանում նորընտիր ԱԺ–ն ընտրել է ԱԺ նախագահին ու 3 փոխնախագահներին և առաջադրել ԱԺ մշտական 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուներին։

Հանձնաժողովների նախագահների պաշտոնները խորհրդարանական ուժերի միջև բաշխվել են ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` 8-ը` «Իմ քայլից», 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 1-ը՝ «Լուսավոր Հայաստանից»։