ՀՀ միջազգային առաջնահերթությունների և դրանցում Իսրայելի զբաղեցրած տեղի մասին

Իսրայելական հեղինակավոր The Jerusalem Post պարբերականին տված ՀՀ արտագործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի` մեծ աղմուկ բարձրացրած հարցազրույցը արվել էր Թել Ավիվի կողմից երկու տարածաշրջանային ռազմաքաղաքական` պաղեստինյան և սիրիական ուղղություններով անկեղծ պարտության ֆոնին։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Չէ՞ որ Սիրիայից սեփական զորքը դուրս բերելու ամերիկացիների մտադրությունը ավտոմատ կերպով մի բան է ենթադրում. այսուհետ այդ տարածքում Իսրայելը արդեն ստիպված կլինի անձամբ Իրանի հետ կռիվ տալ։ Իսկ նման բան Թել Ավիվը չի ցանկանում։ Դե իսկ ՄԱԿ–ին լիարժեք անդամակցելու մասին (ինչի շանսեր կան) Պաղեստինի հայտարարությունը ընդհանրապես ուժեղ հարված է...  Սակայն այսօր խոսքը մերձավորարևելյան, տարածաշրջանային գործերի մասին չէ։

Հայերը, իհարկե, հիասթափված են, թեև հենց դրան էլ սպասում էին

Խոսքը, եթե այդպես կարելի է ասել, հայկական քաղաքական «կարգացանկում» Իսրայելի զբաղեցրած դիրքի մասին է։ Հակառակո՞րդ։ Տարածաշրջանային կամ կրոնական թշնամի՞։ Կարծես թե՝ ոչ։ Դաշնակի՞ց, նույնպես` ոչ։ Սակայն կողմնորոշվելն անհրաժեշտ է։

Ամերիկացիները ռազմական տեխնիկան սկսել են դուրս բերել Սիրիայից. ԶԼՄ

Այդ տեսանկյունից պետք է խոստովանել, որ ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը բավական զուսպ, չափավոր է ստացվել, և միևնույն ժամանակ, բաց, ինչպես ասում են, դեմքին շատ բան է ասվել։ Առաջին հերթին այն մասին, որ Հայաստանում հերթական անգամ հիասթափվել են նրանից, որ Քնեսեթը դարձյալ հրաժարվեց հստակ դիրքորոշում արտահայտել հայերի համար կարևոր հարցի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը հերթական անգամ բարձրացրեց այդ հարցը հենց այն օրերին, երբ իրենց պետության և ժամանակակից Թուրքիայի հարաբերությունները կրկին ծայրաստիճան սրվել էին։

Նման վարքը գլոբալ քաղաքական դաշտում չի կարող ողջունելի լինել ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքակրթական տեսանկյունից։

Չէ՞ որ ակնհայտ է Քնեսեթի ցանկությունը` օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը որպես գործիք Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար. Թուրքիայի, որի հետ տարածաշրջանում հարաբերությունները պարբերաբար սրվում են, այնուհետև կրկին կարգավորվում ու հարթվում։

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և Օտտո ֆոն Բիսմարկին դեռ ոչ ոք չի հերքել

Մյուս կողմից` եթե խոսենք զուտ դիվանագիտական բաղկացուցիչի մասին, ապա Երևանի կողմից Թել Ավիվին որևէ պահանջ ներկայացնել հնարավոր չէ։ Այդ պատճառով էլ գլոբալ քաղաքականություն գոյություն ունի, որպեսզի երկիրը մի քանի վարքագծային ուղղվածություն ունենա։ Եվ դրանցից ամեն անգամ կարելի է ընտրել այն, որը այդ պահին առավել շահավետ է։ Թեև այդպես էլ անում են իսրայելական Քնեսեթի դիվանագետներն ու պատգամավորները։

«Իրականում». ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հերթական անգամ տապալվում են

Քանի որ ժամանակին Օտտո ֆոն Բիսմարկի հռչակած սկզբունքների համաձայն քաղաքականությունը հնարավորի արվեստ է. և այդ տեսանկյունից իսրայելցիները նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չեն կարող քվեարկել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին օրենքը ճանաչելու օգտին։

Թեև, հավանաբար, դա անելու առանձնահատուկ ցանկություն էլ չկա. ակնհայտ է մենաշնորհը նույնիսկ նրանում, որ հենց իրենք, իրենց ժողովուրդը միջազգային հանրության կողմից ճանաչվեն ամենահալածվածը և բնաջնջվածը։

Բոլոր կողմերից տարածաշրջանային և կրոնական հակառակորդներով (անկեղծ լինենք` թշնամիներով) շրջապատված երկիրը, չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ թշմանի ձեռք բերել ի դեմս երկրի, որը հզորությամբ երկրորդ ՆԱՏՕ-ական բանակն ունի։

Համենայն դեպս Թուրքիան հենց այդպես է իրեն ներկայացնում և՛ տարածաշրջանում, և՛ ընդհանրապես աշխարհում։

Իսկ այդ երկրի հետ, որը բավականին ագրեսիվ է միջազգային դիվանագիտական հարթակում, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում գլուխ չի դնում նույնիսկ այնպիսի գերտերություն, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։

Քաղաքականության մեջ ընկերները (թեկուզ և՝ ոչ ամենամոտ) երբեք ավելորդ չեն լինում

Այդ տեսանկյունից Իսրայելն ու Հայաստանը նույնիսկ ինչ–որ բանով նման են. երկուսն էլ թշնամիներով են շրջապատված, ամեն անգամ փորձում են ողջ մնալ պատերազմի և խաղաղության նուրբ լարի վրա խաղալով։ Այնպես որ, իսրայելցիների պահվածքը հասկանալ կարելի է։ Եվ հենց այդ նմանությունը պետք է գործոն դառնա, երկու երկրների փոխհարաբերությունների հետագա զարգացման համար։ Հայաստանը, ինչպես Իսրայելը, առաջարկելու բան ունի իր պոտենցիալ գործընկերոջը։

Հասկանալի է, որ Ադրբեջանի պես Հայաստանը նավթ չունի։ Ճիշտ այնքան, որքան միլիարդավոր դոլարներ չունի, որով կարելի է իսրայելական արտադրության բարձր ճշգրտության զենք գնել, ինչպես դա անում է մեր արևելյան հարևանը։

Կոնգրեսը «պաշտպանվում» է հայկական փայլաթիթեղից. վեճ ԱՄՆ–ի ֆիննախի հետ

Բացի այդ, Իսրայելը ստիպված կլինի համակերպվել այն հանգամանքի հետ, որ Հայաստանը հետագայում ևս հարաբերությունները կբարելավի իր հյուսիսային հարևան Իրանի հետ։ Իսրայելցիները իրանցիների հետ, ինչպես ասում են, ի սկզբանե հարաբերություններ չկարողացան կառուցել...  Դե, մոտավորապես ինչպես հայերը՝ Ադրբեջանի։

Սակայն միջպետական հարաբերությունների կարգավորման վրա, դա, մեծ հաշվով, չպետք է ազդի։ Եվ կրկին. քաղաքականությունը ժամանակակից քաղաքակրթության սակավաթիվ կողմերից է, որտեղ ամենևին էլ պարտադիր չէ, որպեսզի քո հակառակորդի (լինի տարածաշրջանային, թե կրոնական) ընկերը պարտադիր նաև քո հակառակորդը լինի։

Որպես օրինակ կարելի է բերել նույն Թուրքիան և Ադրբեջանը։ Երկու պետություն` մեկ ազգ, սակայն Ադրբեջանը Իսրայելի մտերիմ դաշնակիցներներից է, հակառակ նրան, որ թուրքերին Իսրայելը բավականին լուրջ տարածաշրջանային հակառակորդ է (չեմ ուզում թշնամի բառն օգտագործել)։

Այնպես որ դիվանագիտական ներկայացուցչությունները, որով, կարծես թե, մտադիր են առաջիկայում փոխանակվել Հայաստանն ու Իսրայելը, միայն ի օգուտ կլինի։

Գոնե այն պատճառով, որ քաղաքականության մեջ ընկերները երբեք ավելորդ չեն լինում։