Բացառիկ հարցազրույց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Հայ-ռուսական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և դինամիկ զարգանում են։ Այս մասին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Sputnik

Նրա խոսքով`Հայաստանի կառավարության մոտեցումը հստակ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները շարունակական են լինելու և նպատակ կա առկա ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու, իսկ հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու։ Իսկ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ կառավարության մակարդակով քննարկումներ չեն եղել ու չեն էլ կարող լինել։