Կառավարությունը պաշտոնից ազատեց Տավուշի ու Շիրակի մարզպետներին

ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդող պաշտոնանկությունների շարքը մեկնարկեց մարզերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ այսօր զբաղեցրած պաշտոններից ազատվել են Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։

Որոշումը կայացվել է այսօր, կառավարության հերթական նիստում։ Այն պայմանավորված է նրանով, որ նշված անձինք ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ստացել են պատգամավորական մանդատներ։

Վահե Ղալումյանն ու Կարեն Սարուխանյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էին թավշյա հեղափոխության արդյունքում։