ՌԱԴԻՈ

Հուսով եմ`այն, ինչ խոստացել են խորհրդարան անցած ուժերը, կսկսեն կյանքի կոչել աշխատանքով

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նոր ձևավորված խորհրդարանի գործունեությանը և նշել, որ այն պոտենցիալ ունեցող խորհրդարան է:
Sputnik

«Ամբողջ խնդիրը լինելու է այն, թե արդյոք այդ պոտենցիալը միտված է լինելու այն բոլոր խնդիրներին, որոնք իրենց առջև դրվել են», - ընդգծել է Պողոսյանը: Թևան Պողոսյանի խոսքով` 2019 թվականը աշխատանքի տարի է: «Քանի որ մենք հիմա արդեն խորհրդարանական կառավարման երկիր ենք, հուսով եմ, որ այն, ինչ մեզ խոստացել են խորհրդարան անցած քաղաքական ուժերը, կսկսեն կյանքի կոչել իրենց աշխատանքով», - ընդգծել է նա:

Հաղորդավար` Աննա Վարդանյան