ՌԱԴԻՈ

Ոչ թե որսն արգելել, այլ լուծել որսով զբաղվողների զբաղվածության հարցը. Բորիս Գաբրիելյան

Դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանում իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածն է, և ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 1 ամիս որսն այնտեղ արգելված է: Մյուս կողմից, տեսանելի է, որ որսի արգելքի ժամանակահատվածը չի պահպանվում. այսօր էլ մայրաքաղաքի տարբեր փողոցներում սիգի և իշխան ձկան ապօրինի վաճառք է իրականացվում:
Sputnik

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բորիս Գաբրիելյանը այն համոզման է, որ Սևանա լճում մի քանի տարի ընդհանրապես պետք է արգելվի սիգի ու իշխանի որսը, հնարավորություն ընձեռվի ձկնատեսակների բնական վերարտադրությանը: Նրա խոսքով՝ հատկապես տարվա այս ժամանակաշրջանում, երբ կատարվում է ձվադրություն, որսն իրականացնելը հանցագործություն է և պետք է խստագույն պատժվի:

Հաղորդավար` Լուսինե Մկրտչյան։