Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը. տեսանյութ

Նշվում է, որ համանախագահներն ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանն ուղղված փոխշահավետ հավանական նախաձեռնությունների կարևորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Արցախի հարցերով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կազմակերպման հնարավորությունը քննարկվել է երկու երկրների արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցությունների ժամանակ:  Այս մասին գրված է կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը 4 ժամից ավելի. ԱԳՆ-ն խոսեց

«Նախարարներն ու համանախագահները ուսումնասիրել են հետևյալ քայլերը` Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև հավանական գագաթնաժողովի կազմակերպման ճանապարհին, բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար: Համանախագահները մտադիր են առաջիկայում հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ», – մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ համանախագահներն ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանն ուղղված փոխշահավետ հավանական նախաձեռնությունների կարևորությունը։

«Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ, կապված արցախյան հակամարտության կարգավորման հետ, և պայմանավորվածություն ձեռք բերել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին», – ընդգծված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, հանդիպումը կայացել է Փարիզում այսօր՝ հունվարի 16-ին,  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։