ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանդիպման ընթացքում համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կկայանա նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5–ին, Միլանում։ Նրանք պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։