Հիվանդանոցում մահացած երեխաները քրոնիկ հիվանդություններ ունեին. Դալլաքյան

Երևանյան բժշկական կենտրոններից մեկի տնօրենը պարզաբանել է երկու երեխայի մահվան դեպքերը։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հերքել է տեղեկությունն այն մասին, որ հիվանդանոցում երկու երեխաների մահվան պատճառը H1N1 գրիպն է։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ երեխաները մահացել էին «А» տեսակի H1N1 գրիիպից։

Սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է H1N1 գրիպ

Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 15–ին հիվանդանոցում իսկապես երկու երեխա է մահացել` 6 ամսական ու 12 տարեկան։ Սակայն այդ դեպքերը միմյանց հետ ոչ մի կապ չունեն ու ոչ մի կապ չունեն H1N1 գրիպի հետ։

«Այդ դեպքերը H1N1 գրիպի հետ կապելու համար պետք է հիվանդ երևակայություն ունենալ», – ընդգծել է Դալլաքյանը։

Նա ավելացրել է, որ մահացած երեխաները լուրջ քրոնիկական հիվանդություններ ունեին։

Նշենք, որ օրերս Հայաստանում գրանցվել է «А» տեսակի H1N1 գրիպի բարդացման հետևանքով մահվան երկրորդ դեպքը։ Մահացել է 62 տարեկան տղամարդ։ Ավելի վաղ հայտնել էին նաև կնոջ մահվան մասին։

Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: