Ո՞ւր է նայում ոստիկանությունը. թալանչիները մի քանի ժամ Հյուսիսային պողոտայում էին

Թալանել են Հյուսիսային պողոտա. 8 հասցեում գործող «Օքթոբեր» արագ սննդի կետը։
Sputnik

Հունվարի 15-ի գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք (տեսանյութում դեռևս անձը չբացահայտված երեք երիտասարդներ են) կոտրելով «Օքթոբերի» դուռը գողացել են համակարգիչ, դրամարկղի ապարատ և կանխիկ գումար:

Տեսանյութում երևում է, որ մինչ «Օքթոբերի» թալանն այս անձինք փորձում են կոտրել հարևանությամբ գործող «Սիննըբոն» խանութ-սրճարանի դուռը, սակայն ապարդյուն:

Տեղեկություններ կան, որ նույն ժամանակահատվածում նշված անձինք փորձել են, և որոշ դեպքերում հաջողել են, թալանել Հյուսիսային պողոտայում գործող սննդի այլ կետեր և ռեստորաններ: