42.3 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերել են

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։
Sputnik

Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000 դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Մանրամասները՝ Ոստիկանության տրամադրած տեսանյութում