Աստանա-Երևան փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Նազարբաևը վստահ է

Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Նա մաղթել է, որ Փաշինյանի աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը և միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև լավ նպատակների իրականացմանը:

Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Աստանայի և Երևանի՝ բարեկամության և ըմբռնման վրա հիմնված փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել հանուն մեր ժողովուրդների զարգացման:

Նիկոլ Փաշինյանին նա մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություն պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: