Առաքել Մովսիսյանը` Շմայսը, ընտանիքով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ. «Ժամանակ»

Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում է թե ինչպես է Առաքել Մովսիսյանը Լաս Վեգասի խաղատներից մեկում ժամանակ անցկացնում:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. «Ժամանակ» թերթի տվյալներով`ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, ընտանիքով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ:

«Շատ շնորհքով են պահել իրանց, ես էլ տղամարդավարի պատասխանել եմ». Շմայսը` ԱԱԾ–ի մասին

«Մովսիսյանը հայտարարում էր, որ Հայաստանում 1,5 մլն դոլարի վարկ ունի, և այդ վարկերը փակելու համար վաճառքի էր հանել իրեն պատկանող շուկան և հարսանյաց սրահը, որոնք այդպես էլ չվաճառվեցին:

Հնարավոր է, որ նա ԱՄՆ է մեկնել հենց այդ վարկային պարտավորություններից խուսափելու համար»,–գրում է թերթը:

Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում է թե ինչպես է Առաքել Մովսիսյանը Լաս Վեգասի խաղատներից մեկում «ռուլետկա» խաղում: Իսկ լուսանկարում երևում էր, որ Շմայսը համբուրգեր է ուտում Գլենդելի հանրային սննդի կետում: