Թաթարստանի բնակիչն այնքան էր ուզում Հայաստան գալ, որ մարեց բոլոր վարկերը

Սահմանապահ ծառայության աշխատակիցները օդանավակայանում կանգնեցրել են Ամանորին Հայաստանում արձակուրդներն անցկացնել ցանկացող Կազանի բնակչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Կազանի բնակիչը մարել է 80 հազար ռուբլու չափով վարկային պարտքերը`հանգստյան օրերը Հայաստանում անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է «Թաթարստանի հանրապետություն» թերթը։

Տղամարդը դատական պրիստավների խորհրդային շրջանային բաժնում ամբողջությամբ մարել է պարտքերը։ Պրիստավներն օպերատիվ կերպով որոշում են կայացրել երկրից դուրս գալու սահմանափակումը չեղարկելու մասին։ Նախկին պարտապանը նույն օրը Հայաստան է եկել։

Գերատեսչությունը հայտնում է, որ տոն օրերին պրիստավներին 30 մարդ է դիմել` իրենց ունեցած պարտքի մասին ինֆորմացիա ստանալու և Ռուսաստանից դուրս գալու դեպքում խնդիրներ չունենալու համար։