Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հասան Ռոհանին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև հարևան Իրանից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

Հուսով եմ, որ մեր երկրների միջև առկա կապերը կամրապնդվեն. Բախտաձեն շնորհավորել է Փաշինյանին

«Ձերդ գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը»,–գրել է Ռոհանին:

Վերջում հարևան և բարեկամ երկրի նախագահը մաղթել է առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ արդեն շնորհավորել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները, Վրաստանի վարչապետը, Շվեդիայի փոխվարչապետն ու Արցախի նախագահը։