ՌԱԴԻՈ

Ալոյան. «Անձնական տվյալները երբեք 3–րդ կողմի չեն տրամադրվում, դրանք փակ են»

Դասարան կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է Dasaran.am-ի գործառույթները և խոսում անձնական տվյալների պահպանության մասին։
Sputnik
Ալոյան. «Անձնական տվյալները երբեք 3–րդ կողմի չեն տրամադրվում, դրանք փակ են»

Նրա խոսքով` Dasaran.am-ը 3 հիմնական գործառույթ է իրականացնում։ Առաջինը դպրոցների կառավարման  համակարգն է, որն իր մեջ ներառում է նաև դասարանների կառավարում և հնարավորություն է  տալիս ծնողներին վերահսկել երեխաներին առաջադիմությունը։

Dasaran.am-ը Հայաստանի ամենամեծ տվյալների բազա հավաքագրող և վերլուծող ընկերություններից մեկն է, այդ համակարգի շնորհիվ մենք ռենտգեն ենք անում հանրակրթական ոլորտը։

Եվ 3–րդը` հեռահար կրթության և խաղայնացված կրթության մեխանիզմներն են։ Dasaran.am-ը ստեղծել է ավելի քան 59 խաղ, որոնք բացի դպրոցական առարկաներից սովորեցնում են երթևեկության կանոններ, իրավունքներ, Սահմանդրություն, ինչ անել բնական աղետի դեպքում և այլն»,–ասաց Ալոյանը։

Խոսելով անձնական տվյալների հասանելիության մասին` Ալոյանը նշեց, որ Dasaran.am հարթակի յուրաքանչյուր շահառու ունի իր անձնական ծածկագիրը։ Ծնողը կարող է տեսնել միայն իր երեխային վերաբերող տեղեկություն։ «Անձնական տվյալները երբեք 3–րդ կողմի չեն տրամադրվում, դրանք փակ են»,–ասաց Ալոյանը։