ԱԺ նախագահը խոսեց Բաքվի հայկական ջարդերի մասին

ԱԺ-ի նիստն այսօր մեկնարկեց հայտարարությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. 1990թ.-ի այս օրերին Բաքվում ընթանում էին հայկական ջարդերը: Այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Բաբլոյան. «Սումգայիթյան ջարդերը միջազգային հարթակներում գնահատականի չեն արժանացել»

«Ես կարծում եմ, որ մեր ԱԺ բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաև միակամ են մերժելու խտրականության հիման վրա բոլոր բռնությունները աշխարհի բոլոր անկյուններում»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանի խոսքով` հայերս՝ որպես ժողովուրդ, որ իր պատմության ընթացքում մի քանի անգամ առերեսվել է այս ողբերգությանը, չի կարող հանդուրժել որևէ նման բռնություն որևէ ազգային փոքրամասնության նկատմամբ:

Հիշեցնենք` 29 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում ադրբեջանական իշխանությունները կազմակերպել և իրականացրել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Ազգային պատկանելության հողի վրա բռնությունների ու տեղահանման է ենթարկվել տեղի շուրջ քառորդ միլիոն հայությունը: