Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Մամուկա Բախտաձեի հետ

Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել:

Հուսով եմ, որ մեր երկրների միջև առկա կապերը կամրապնդվեն. Բախտաձեն շնորհավորել է Փաշինյանին

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վարչապետների հանդիպումը կայացել է Վրաստանի Բոլնիս ավանում:

Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ  շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին  ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և ընդգծել հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում:

Ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված  Բոլնիսի բնակիչների հետ. Բնակավայրը նախկինում կրել էԲոլնիս-Խաչեն անունը:

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Մամուկա Բախտաձեի հետ