ՌԱԴԻՈ

«ՓՄՁ 68 %-ը հենց շրջանառության հարկման ռեժիմում է». Sputnik-ի հյուրը Հակոբ Ավագյանն է

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդման շրջանակներում ներկայացնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման քայլերը:
Sputnik

Դեկտեմբերի 13-ին հաստատվել է Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության զարգացման խորհրդի անդամ հանդիսացող գործարար համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների կազմը։

ՀՀ ՓՄՁ Զարգացման խորհրդի նիստերը պետք է գումարվեն տարեկան առնվազն չորս անգամ, իսկ այդ Խորհրդի հարցերը պետք է քննարկվեն Ենթախորհրդի նիստերում ամսական մեկ անգամ նիստերի միջոցով։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի խոսքով՝ 2018-ին հարկային օրենսգրքում կատարվել են մի շարք կարևոր փոփոխություններ, որոնք նպաստելու են փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը: «Մասնավորապես, հունվարի 1-ից արդեն գործող հարկային օրենսգրքով շրջանառության հարկի շեմը իջնելու է: Ինչո՞ւ եմ շեշտում շրջանառության հարկի շեմի իջեցումը, որովհետև ՓՄՁ-ի մոտ 68 տոկոսը հենց շրջանառության հարկման ռեժիմում է գործում, և գործարարներին մտահոգող հարցերից մեկը հենց դա էր»,- նշել է նախարարի տեղակալը:

Հաղորդավար` Լուսինե Մկրտչյան։