Քիմ Քարդաշյանի ադամանդե ժպիտը. հայուհին ապշեցրել է նոր խելահեղությամբ

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր արտասովոր արարքը բաժանորներին երկու ճամբարի է բաժանել։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի –Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ապշեցրել է երկրպագուներին իր նոր տեսքով։ Քիմը Instagram սոցցանցի իր էջում լուսանկար է տեղադրել` ցուցադրելով իր բառի բուն իմաստով ադամանդե ժպիտը։

«Նոր գրիլզեր», – լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Գրառումն արդեն ավելի քան 2 մլն «լայք» ունի։

Միևնույն ժամանակ նրա երկրպագուները երկու ճամբարի են բաժանվել. ոմանք կարծում են, որ ատամների վրա ամրացված ադամանդները գեղեցիկ են նայվում, մյուսները կտրականապես չեն հավանել դա։

Քիմ Քարդաշյանի երիտասարդացման «արյունախում» մեթոդը ցնցել է բժիշկներին

«Հուսով եմ, սա Քիմի ատամնաշարը չէ, սա բացարձակ անպետք բան է և ոչ նորաձև», – գրել է cocoboland–ը։

Իսկ ահա the_gorgia_twins մականունով օգտատերը, հակառակը՝ ադամանդե ժպիտը գրավիչ է համարել։

Նշենք, որ գրիլզերը` հատուկ սեղմակներով ատամների վրա ամրացվող զարդարանք է։ Դրանք նորաձև էին դեռևս 80-ականներին, և այսօր դարձյալ նորաձև են դառնում։ Հիմնականում այն օգտագործում են, կարգավիճակն ու նյութական բարեկեցությունն ընդգծելու համար։