ՌԱԴԻՈ

Խաչատրյան.«Նախ ուզում ենք հասկանալ` ինչ ուղղությամբ է գնալու մեր կրթական համակարգը»

Ամբողջ աշխարհում ընդունված է նման փաստաթղթեր ունենալը, որովհետև դրանք հնարավորություն են տալիս կարգավորել այնպիսի հարաբերություններ, որոնք իրավական ակտերով չեն կարգավորվում։ Խոսելով վերջերս ՀՀ ԿԳՆ–ի կողմից ընդունված «Ուսուցչի վարքականոն» փաստաթղթի մասին` Sputnik Արմենիայի եթերում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Sputnik
Խաչատրյան.«Նախ ուզում ենք հասկանալ` ինչ ուղղությամբ է գնալու մեր կրթական համակարգը»

«Այս պահին այլ փաստաթուղթ էր սպասվում` «Ուսուցիչ» նախաձեռնությունը, որը սկսվել էր նախորդ իշխանությունների կողմից։ Այն համակողմանիորեն պետք է սահմաներ ուսուցիչ հասկացությունը։ Իմ կարծիքով, ճիշտ կլիներ այս պահին այդպիսի մի փաստաթուղթ մեջտեղ բերել, որի կետերից մեկը կարող էր լիներ այդ վարքականոնը։

Կարծում եմ` սխալ ժամանակի բերվեց այս փաստաթուղթը։ Այս պահին մենք բոլորս նախ ուզում ենք հասկանալ` ինչ ուղղությամբ է գնալու մեր կրթական համակարգը։ Բոլորն ավելի շատ սպասում են ռազմավարական քննարկումների»,–ասում է Խաչատրյանը։

Նրա խոսքով` մեր հիմնական խնդիրն այն է, որ առաջնային ու երկրորդային հարցերը չենք տարբերում։