ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ձգտում են ստանալ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն այս պաշտոնի համար առաջադրեցին իրենց թեկնածուներին՝ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, ԼՀ-ն՝ Մանե Թանդիլյանին:
«Իմ քայլը» դաշինքը, որպես մեծամասնություն, ԱԺ նախագահների երկու տեղակալների պաշտոնում առաջադրել է իր երկու թեկնածուներին՝ Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանին: Փոխնախագահի երրորդ աթոռը, ըստ ԱԺ կանոնակարգի, կտրամադրվի ընդդիմությանը՝ թե որ ուժին՝ կորոշվի քվեարկությամբ:
Հիշեցնենք`այս հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճիշտ է, որպեսզի այդ պաշտոնը ստանա ընտրողների ավելի շատ ձայներ ստացած քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ն: ԱԺ Կանոնակարգ օրենքը նման կարգավորում չի նախատեսում և ընտրությունը թողնում է խորհրդարանի վրա: