ԱԺ-ում չպիտի լինեն արտոնյալներ ու երեքսենյականոց աշխատասենյակներ

Арарат Мирзоян ответил на вопросы журналистов в кулуарах парламента (14 января 2019). Еревaн
Նորընտիր ԱԺ նախագահը հավասար պայմաններ է խոստանում ԱԺ բոլոր պատգամավորներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Մինչ ընտրությունը ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը խոստացավ վերացնել խորհրդարանում նախկինում առկա անարդարությունն ու անհավասարությունը։ Այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ զրույցում:

Речь Арарата Мирзояна на первом заседании Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում

«Որոշ պատգամավորներ մեքենաներով էին մտնում ԱԺ բակ, որոշ պատգամավորներ՝ ոչ, որոշ պատգամավորներ երեք սենյականոց աշխատանքային սենյակներ ունեին, որոշ պատգամավորներ՝ ոչ: Ես մեր խմբակցության ներսում արդեն առիթ ունեցել եմ այս մասին խոսելու, ասել եմ, որ ես ստանդարտիզացիայի կողմնակից եմ, և մենք գուցե շուտով ունենանք նաև մի ձեռնարկ, որտեղ թղթին գրված կլինի, որ, օրինակ, ԱԺ պատգամավորը պետք է ունենա, ասենք՝ 8 քառ. մետր սենյակ, ֆրակցիայի ղեկավարը պե՞տք է ունենա հանգստի սենյակ, թե ոչ: Եթե մեկին հասնում է, մյուսները ևս պետք է ունենան»,- ասաց Միրզոյանը:

Նույն համահավասար վերաբերմունքը, նրա խոսքով, պետք է կիրառվի նաև պատգամավորների բացակայությունների նկատմամբ: