Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրը

Հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 Հունվար — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա Փարիզում, հունվարի 16–ին։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Արցախը որոշիչ ձայն ունի, բանակցություններում ներգրավելու հարցում դրական դինամիկա կա

«Այո, արդեն հաստատվել է`հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ»,–ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5–ին, Միլանում։ Նրանք պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։