ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Նա սրտանց շնորհավորել է կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
«Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում։
Նիկոլ Փաշինյանին Ալեքսանդր Լուկաշենկոն մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում։