ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի –Sputnik. «Սառույցի արքաները» սառցե հայտնի շոուն, որը նախատեսված էր անցկացնել Մոսկվայի «Սուրբծննդյան ճանապարհորդություն» փառատոնի վերջին օրը` հունվարի 13-ին, չեն հետաձգի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի հոսպիտալացման պատճառով, նա չի մասնակցի ծրագրին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել քաղաքում անցկացվող «Московские сезоны» փողոցային միջոցառումների կազմկոմիտեն։
Շաբաթ օրը ԶԼՄ–ները հայտնել էին, որ Պլյուշչենկոյին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը։
«Շոուն չի հետաձգվում, պարզապես Եվգենին չի մասնակցի։ Մյուս բոլոր գեղասահորդները ելույթ կունենան ինչպես նախատեսված էր», – ասել են կազմկոմիտեում։
Ավելի վաղ գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի կինը` Յանա Ռուդկովսկայան, որը նաև նրա պրոդյուսերն է, հայտնել էր, որ չի մեկնաբանում ամուսնու վիճակը, քանի որ «նրա առողջությունը միայն ընտանիքին է վերաբերվում»։ «Մենք չենք մեկնաբանում։ Քանի որ Եվգենին հիմա մեծ սպորտում չէ և նրա առողջությունը վերաբերվում է միայն իրեն և իր ընտանիքին», – ասել է Ռուդկովսկայան ՌԻԱ Նովոստիի թղթակցին։