Պետք է առանց նախարարի միջամտության լավ աշխատի. Արսեն Թորոսյանին չճանաչեցին Արմավիր ԲԿ–ում

Առողջապահության նախարարի պաշտոնակատարին չճանաչեցին Արմավիր բժշկական կենտրոնում։ Նա առանց տեղեկացնելու այցելել էր մարզ` կիրակնօրյա հերթապահությանը հետևելու։
Sputnik

Այսօր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ անակնկալ այցելել է Արմավիրի ԲԿ: Արսեն Թորոսյանն ուզում էր ստուգել` ինչպես են հիվանդներին սպասարկում կիրակի օրով և ինչ իրավիճակ է Արմավիր ԲԿ–ում ընդհանրապես։

Բժիշկներից մեկը չճանաչեց Թորոսյանին` նշելով, որ դեմքը ծանոթ է։ Բայց այդ փաստը չմտահոգեց նախարարի պաշտոնակատարին։ Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման տակ նա գրեց. «Ինձ իրոք պետք չի ճանաչել դեմքով։ Ես ուզում եմ, որ մենք հենց այդպիսի առողջապահություն ունենանք, որ առանց նախարարի միջամտության այն լավ աշխատի։ Վստահ եմ, որ կունենանք տեսանելի ապագայում: