Հնարավոր է` Իվանկա Թրամփը գլխավորի Համաշխարհային բանկը․ ԶԼՄ

Համաշխարհային բանկի գործող ղեկավար Ջիմ Յոն Կիմը հրաժարական կտա այս տարվա փետրվարի 1-ին։ Նրա տեղը կարող է զբաղեցնել ԱՄՆ-ի նախագահի դուստրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահի դուստր Իվանկա Թրամփը շուտով կարող է գլխավորել Համաշխարհային բանկը։ Այս մասին գրում է Business Insider-ը։ ՀԲ–ի գործող ղեկավար Ջիմ Յոն Կիմը հրաժարական կտա այս տարվա փետրվարի 1-ին։

Մոլորակի ամենաազդեցիկ կանանց տասնյակը

Դոնալդ Թրամփի աղջկանից բացի, ՀԲ ղեկավարի պաշտոնի հավակնորդների թվում նշում են ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի, ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Մալպասի, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Մարկ Գրինի անունները։

Համաշխարհային բանկը ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է զարգացող երկրներին ֆինանսական և տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով։