Արամի 23. ի՞նչ վիճակ է փլուզված պատով պատմամշակութային հուշարձան շենքի ներսում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին Արամի 23 հասցեում տրամադրված շենքում, որը մշակութային հուշարձան է, փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը և առաստաղը՝ մասնակի. առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ: Դեպքի վայրում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
Sputnik

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն առաջիններից էր, որ հասավ դեպքի վայր: Նկարահանման պահին դեպքի վայր հասան ԱԻՆ աշխատակիցները, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Թե ինչ է ֆիքսել Sputnik-ի տեսախցիկը, դիտեք տեսանյութում:

Հիշեցնենք՝ երգչախմբի ադմինիստրացիան արդեն մի քանի ամիս ահազանգում էր մշակութային հուշարձանի աղետալի վիճակի մասին: