Գեղեցկուհի Չոպրան Տրավոլտային ստիպել է հնդկական պարել. տեսանյութ

Լեգենդար Ջոն Տրավոլտան հնդկական է պարել Միսս աշխարհ 2000-ի հետ։
Sputnik

Գեղեցկուհի Պրիանկա Չոպրան ցույց է տվել, թե ինչպես պետք է հնդկական պարել Բոլիվուդի աստղի հետ, այնուհետև որոշել է պարը շարունակել Ջոն Տրավոլտայի հետ։

Նրանց պարը պարզապես գերել է մարդկանց։ Տեսանյութը դիտել են ավելի քան մեկ միլիոն անգամ։

«Բացի Տրավոլտայից, ուրիշ ոչ ոք չէր կարող այսպես պարել առանց փորձերի։ Ահա թե ով է իսկական պարողը»,– ելույթից հետո ասել է հնդկուհին։