Երևանում տղամարդն ինքնասպանության փորձ է արել. պատճառը շան բուժման համար փող չունենալն է

54-ամյա քաղաքացին երակների կտրված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Երևանում տղամարդը փորձել է ինքնասպան լինել երակները կտրելու միջոցով։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հունվարի 10-ին, ժամը 00:35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակարանում մի քաղաքացի ինքնավնասում է արել՝ դանակով կտրելով ձեռքի երակները:

Տոնական շաբաթվա ընթացքում գրանցվել է 111 արտակարգ պատահար

Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու փրկարար–հոգեբանը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը պարզվել են, որ նշված տան բնակիչ, 54-ամյա Վարդան Դ.-ն նշված բնակարանից երակների կտրված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներն էլ հիվանդանոց մեկնած իրավապահներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ըստ նախնական տեղեկությունների՝ իրավապահներին կատարվածի մասին ահազանգել է Վարդան Դ.-ի 22-ամյա որդին և իրավապահներն ունեն տեղեկություններ, որ հայրը այդ քայլին է դիմել, քանի որ շան վիրահատման համար գումար չի կարողացել ճարել։