Տեսնելու բան չկա. ֆրանսիացի ճանապարհորդ–բլոգերը տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին

Հայտնի ֆրանսիացի ճանապարհորդ–բլոգեր Tolt–ը շատ գեղեցիկ հոլովակ է նկարել Հայաստանի մասին` անվանելով այն «Չարժե գնալ Հայաստան»։
Sputnik

Հոլովակի տեքստը կառուցված է արժանիքները հերքելու սկզբունքով, ինչին հակադարձում են կադրերը։

«Չարժե մեկնել Հայաստան, այն անգույն երկիր է, այնտեղ նայելու բան չկա։ Հայաստանը չունի հարուստ պատմություն, գինեգործության մշակույթ կամ համեղ խոհանոց», – ասվում է լուսագրերում։

Սակայն կադրերի ֆոնին, որոնք հակասում են տեքստի պնդումներին, ակնհայտ է դառնում, որ հեղինակն ընտրել է այդ հնարքը դրական ազդեցությունն ուժեղացնելու համար։

Վերջում բլոգերը գրում է. «Պետք չէ մեկնել Հայաստան, հետո պատմելու շատ բան կունենաք»։