«Բարգավաճ Հայաստանը» որոշում է կայացրել. նրանք արդեն ունեն ԱԺ փոխխոսնակի իրենց թեկնածուն

ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Ծառուկյանը զարմանալու տեղ չթողեց. մանդատները գտան տերերին, մնաց տերերն իրենց գտնեն ԱԺ–ում

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Տոնոյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:

Նիստի ավարտին Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: