Օսիպյանը անդրադարձել է ապօրինի որսի, ձկնագողության և ծառահատումների դեմ պայքարին

Այսօր՝ հունվարի 10-ին, ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Sputnik

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության արդյունավետության հետագա բարձրացման խնդրին և նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը, անհանդուրժողականությունը կոռուպցիոն երևույթների ցանկացած դրսևորման նկատմամբ: Հատկապես այս խնդրում, ընդգծեց ոստիկանության պետը, պետք է բացառվի որևէ ներողամտություն:

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հանցավորության աճի անթույլատրելիությանը և բացահայտումների արդյունավետության բարձրացման անհրաժեշտության հետ մեկտեղ այս ոլորտում կարևորեց կանխարգելիչ ու նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորությունը:

Ոստիկանությունում կայացած օպերատիվ խորհրդակցության մանրամասները Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տրամադրած տեսանյութում: