Մոսկվայի ԲԿՄԱ-ն երկարաձգել է Տիկնիզյանի հետ պայմանագիրը

19-ամյա ֆուտբոլիստն ակումբում կմնա ևս երեք տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նոր պայմանագրի համաձայն` 19-ամյա Տիկնիզյանը կմնա ակումբում մինչև 2022 թվականի ամառ։

Նա ԲԿՄԱ-ում է 2013 թվականից։ Երիտասարդական թիմում մասնակցել է 74 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ։

Առաջին թիմի կազմում դեբյուտային հանդիպումն անցկացրել է 2017 թվականին Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում, որտեղ հայտնվել է մեկնարկային կազմում։