ՌԱԴԻՈ

Թուրքիայում դարձյալ ակտիվացել են ազգայնականները. Sputnik–ի հյուրն է Արագած Ախոյանը

«Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է, որ իրենց խմբի անդամ , միջազգային իրավունքի մասնագետ Էլդար Դողանը հետապնդման է ենթարկվում, և բանը հասել է նրան, որ նրան տրամադրել են պետական պաշտպանություն։
Sputnik

Դողանը վերհանել է սահմանադրության 100 տարվա կոպիտ խախտումները, կառավարության այն ապօրինի որոշումները, որոնց հետևանքով մենք հայրենազրկվել ենք։

Նա նաև Փոքր Ասիայում ապրող ազգերի լիգայի անդամ է և հայ ազգի նախկին պատգամավոր Սելինե Դողանի ամուսինը։

«Այն նամակները, որոնք ժամանակին ստանում էր Հրանդ Դինքը, հիմա նույն բովանդակությամբ ստանում է Էլդար Դողանը»,- պատմել է Ախոյանը։

Նրա խոսքով` Դողանի հանդեպ ատելության ալիք է բարձրանում, քանի որ նա համարձակ իրավաբան է, խոսում է թուրքական կառավարության դեմ։

Հաղորդավար` Աննա Վարդանյան։