«Այստեղ ոչ ոք ոչ մեկին չի կռացնի». Լուկաշենկոն խոսել է ՌԴ–ի և Բելառուսի միավորման մասին

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն համարում է, որ Ռուսաստանին միանալու խոսակցությունները հիմարություն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Բելառուսի և Ռուսաստանի միությունը կարող է զարգանալ միայն իրավահավասար հիմունքներով։ Sputnik Բելառուսը հայտնում է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին հայտարարել է 2019թ–ին երկրի սոցիալ–տնտեսական զարգացման մասին խորհրդակցության ժամանակ։

Լուկաշենկոն «Միսս Բելառուս-2018»–ին «ուղարկում» է կոլխոզում աշխատելու

Պետության ղեկավարի կարծիքով` հասարակությունում չափազանց շատ է քննարկվում այդ երկու պետությունների միավորման թեման։ Լուկաշենկոյի խոսքով` դրանք հիմար և մերկապարանոց խոսակցություններ են։

Լուկաշենկոն համոզված է, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավահավասար հիմքով և պետք է լինի երկու ժողովուրդների կամքը։ Նա վստահ է, որ միություն ձևավորելիս պետք է հաշվի առնել մարդկանց կարծիքը։ Բացի այդ, Բելառուսի նախագահը հայտարարել է, որ այսօր Ռուսաստանն էլ չի կարող գնալ միավորման. դա հաստատել է նաև Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը դրան գնալու հնարավորություն չունի` հաշվի առնելով այդ ամենի հետևանքները։ Ուստի պետք է հանգստանալ և դադարեցնել այդ խոսակցությունները, թե ով ում է կռացրել կամ կռացնելու։ Այստեղ ոչ ոք ոչ մեկին չի կռացնի», – եզրափակել է Լուկաշենկոն։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությանը` նախագահը փաստել է, որ երկրների հարաբերություններում առկա գրեթե բոլոր խնդիրները լուծվել են շատ թե քիչ ընդունելի տարբերակով։