Ո՞ւմ պատճառով է բաժանվում «Amazon»-ի ղեկավար Բեզոսը. նա նույնպես ամուսնացած է

Բեզոսը Լորա Սանչեսին արևադարձային երկրներ է ուղարկել է 65 միլիոն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. «Forbes»–ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդու` «Amazon» ընկերության հիմնադիր և սեփականատեր Ջեֆ Բեզոսի ամուսնությունը քայքայվել է երիտասարդ տաղանդներ որոնող հոլիվուդյան գործակալ Պատրիկ Ուայթսելի կնոջ հետ սիրավեպի պատճառով։

55–ամյա Բեզոսի 49–ամյա սիրելին (ի դեպ, նրա անունը Լորեն Սանչես է) 90–ականներին հայտնի հաղորդավար է եղել։

Աշխարհի ամենահարուստ մարդը բաժանվում է կնոջից 25 տարվա ամուսնությունից հետո

Հունվարի 9–ին «Amazon»–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ բաժանվում է կնոջից` Մակենզի Բեզոսից, որի հետ ամուսնացել է 25 տարի առաջ` 1993 թվականին։ Նրանց ամուսնալուծության պայմանների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, իսկ տխուր իրադարձության մասին նրանք հայտնել են Twitter–ի միջոցով։

Համատեղ հայտարարության մեջ նշված է, որ նրանք գործընկերներ ու ընկերներ կմնան։

«National Enquirer» ամերիկյան տաբլոիդը գրում է, որ Բեզոսը Սանչեսին մշտապես ուղարկել է հեռավոր էկզոտիկ երկրներ 65 միլիոն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռով, որպեսզի սիրավեպը գաղտնի մնա։

Պարբերականները հետևել են Բեզոսի և Լորա Սանչեսի բազմաթիվ տեղափոխություններին և հիմա կարող են ստույգ պատմել մասնավոր ինքնաթիռներով թռիչքների, լիմուզինով ճանապարհորդությունների, հինգաստղանի հանգստավայրերի մասին։

The Enquirer–ը պատմել է, որ Լորենի և Ջեֆի խաբված կողակիցները ոչինչ չեն կասկածել սիրավեպի մասին և վերջերս են իմացել։