ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Մոսկվայում մահացած են գտել «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, լեգենդար ռեժիսոր Համո Բեկնազարյանի որդուն։
Mash տելեգրամ ալիքը փոխանցում է, որ Կիրիլ Բեկնազարովին հայտնաբերել են Տվերսկոյ շրջանի իր բնակարանում։
Նախնական տվյալների համաձայն՝ մարմնի վրա բռնության նշաններ չկան։ Տղամարդն իր մահով է մահացել, նա 84 տարեկան էր։
Կիրիլի հայրը՝ ռեժիսոր Համո Բեկնազարյանը, խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ ու դերասան է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Նա «Նամուս» առաջին հայկական գեղարվեստական ֆիլմի հեղինակն է։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են «Պեպոն», «Շորն ու Շորշորը»։ 1966 թվականին «Հայֆիլմը» անվանակոչվել է Բեկնազարյանի անունով։