ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ղրղըզական ոստիկանության աշխատակցին տուգանելու են հասարակական վայրերում թքելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա երկրորդ մարդն էր, որին պատասխանատվության են ենթարկել հասարակական վայրերում թքելու համար։ Օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի մեկից։ Ոստիկանին նման իրավախախտման համար տուգանել են մոտ 78 դոլարով։
Իսկ իրավախախտին գտել են սոցցանցերում տարածում ստացած տեսանյութի շնորհիվ։
Առաջին տուգանվածը Իսիկ Կուլի մարզի բնակիչն էր, որը հունվարի 1–ին ցուցադրաբար թքել է խորհրդարանի շենքի ուղղությամբ` ի նշան նոր օրենքի դեմ բողոքի ու հրապարակել է դա սոցցանցերից մեկում։