ՌԱԴԻՈ

Կարագանդայի ողբերգության դասերը. Sputnik Արմենիայի հյուրը Լարիսա Ալավերդյանն է

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդաշարի ընթացքում խոսում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած և հայերի հետ կապված աղմկահարույց դեպքի մասին։
Sputnik

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդը մահացել է, ևս երեքը` տուժել։

Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։